211652_close_icon
views-count26997 դիտում article-date 19:24 19-07-2021

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառերին ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
 
Այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Մասիս քաղաքի բնակիչ, 21-ամյա Միշա Ա.-ն՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երասխ-Երևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում, Ավշար գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Միշա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արտյոմ Բեկլարյանն ու Սասուն Աղաբաբյանը:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր