99159 դիտում
09:26 30-01-2018
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառերին և գլխիվայր շրջվել. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արարատի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Գրիգորի Բաղրամյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 35 NV 516 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո նոր կարողացել են դին դուրս բերել։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառաողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Ահարոն Սաֆարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ մահվան ելքով, և վերջին ողբերգական դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ, որտեղ տեղադրված էր նաև ծաղկեպսակ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+