211652_close_icon
views-count32920 դիտում article-date 17:02 19-07-2021

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են КамАЗ-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են Գուսանա գյուղի բնակիչ,  61-ամյա Սեյրան Հարությունյանի վարած КамАЗ մակնիշի և Արմավիրի  մարզի բնակիչ, 36-ամյա Էդվարդ Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel -ը դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդ Է, Մկրտչյանն ու նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Սահականուշ Սահակյանը, Երևանի բնակիչ, 22-ամյա Անահիտ Մարգարյանը և Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա  Զավեն Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Խաչիկ Գևորգյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր