211652_close_icon

Քաջարան համայնքի կալանավորված ղեկավարը մեկ այլ գործով դատական նիստի է. Aravot.am

views-count18656 դիտում article-date 19:12 18-07-2021
Քաջարան  համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի դեմ նախկինում  հարուցված քրեական գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է, հայտնում է Aravot.am-ը:

Հերթական դատական նիստը նշանակվել է վաղը՝ հուլիսի 19-ին, դատարանի Գորիսի նստավայրում։ Առաջին նիստը հունիսի 14-ին էր, բայց հետաձգվեց  պաշտպաններից մեկի դիմումի հիմքով։

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հորը՝ Վրեժիկ Փարամազյանին հարվածելու համար Շավարշ Մարգարյանին ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով կազմակերպել է խմբի կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանի առևանգումը:

Քաջարանի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը)։

Բացի Մանվել Փարամազյանից, այս քրգործով կա եւս 4 ամբաստանյալ՝ Լեւոն Համբարձումյան, Խորեն Միրզոյան, Բաբկեն Համբարձումյան եւ Մարատ Ստեփանյան։

Մանրամասները՝ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր