211652_close_icon
views-count112071 դիտում article-date 22:40 16-07-2021

Արտակարգ դեպք Երևանում. «Նոր Զովք» սուպերմարկետից 13 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյան փողոցի թիվ 14 հասցեում գործող  «Նոր Զովք» սուպերմարկետից մի քանի քաղաքացի է տեղափոխվել  «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են՝  32-ամյա Սյուզաննա Արսենյանը, 20-ամյա Անի Սարգսյանը, 26-ամյա Սիլվի Առաքելյանը, 25-ամյա Լաուրա Մանուկյանը, 21-ամյա  Անի Հովհաննիսյանը, 20-ամյա Նարինե Ասիրյանը,  25-ամյա Կարինե Կարապետյանը, 18-ամյա Աննա Մարգարյանը, 35-ամյա Մարինե Մկրտչյանը և 32-ամյա Արման Այվազյանը, Ամալյա Դրմոյանը, Թամարա Փարսյանը, և Գեղեցիկ Հովհաննիսյանը որոնց տարիքները պարզվում են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  բոլորը հիվանդանոց են տեղափոխվել  «Նոր Զովք» սուպերմարկետում  շմոլ գազից թունավորման նախանշաններով:

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արաբկիրի բաժինը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքի վայր են ժամանել արդեն Հայաստանի Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի խումբը ավագ քննիչ Ղազարյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր