163553 դիտում
13:59 26-01-2016
Երևանում 37-ամյա կինը «Նոր Զովք» սուպերմարկետից գնել է հավ, որում, ըստ նրա հայտարարության, հայտնաբերվել է մոտ 15 սմ երկարության որդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 25-ին, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակչուհի, 37-ամյա Զինաիդա Բեկջանյանը Քաջազնունի փողոցի վրա գործող «Նոր Զովք» սուպերմարկետից կեսօրին գնել է հավ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տիկին Զինաիդան պատմեց. «Ամուսնուս հետ «Զովք» սուպերմարկետից առևտուր էի անում և մսի բաժնից գնեցինք տեղական թարմ հավ՝ չսառեցված: Վերադարձանք տուն և ես հավը սառնարանում տեղադրեցի, որպեսզի առավոտյան հարիսա պատրաստեմ: Հաջորդ օրը առավոտյան հավը սառնարանից հանեցի և սկսեցի մաքրել: Երբ պետք է փորը մաքրեի, ձեռքիս մեջ ընկավ մոտ 15 սմ երկարությամբ կենդանի որդ: Ապշեցի: Ես որդը դրեցի տոպրակի մեջ և, իհարկե, զանգահարեցի սննդի անվտանգության պետական ծառայության թեժ գիծը և հայտնեցի, թե ինչ է հայտնաբերվել սուպերմարկետից գնած հավի մեջ: Ինձ ասացին՝ բերեք հավը Կոմիտասի վրա գործող մեր գրասենյակ և դիմում գրեք, որպեսզի հավը փորձաքննության ուղարկենք: Ասացի՝ լավ, կմոտենամ»:
Զինաիդայի ցանկությունն է, որպեսզի ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունը հետամուտ լինի այսպիսի իրավիճակների, որ նման սննդամթերքներ չհայտնվեն խանութներում, քանի որ մեծ վտանգ են ներկայացնում սպառողների առողջության համար:
[img]/ups/images/0438998001453803912797123.jpg[/img]
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը իրավիճակի մասին տեղեկացրել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ին, որտեղից խոստացել են կարճ ժամանակում պատասխանել:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը նաև պատրաստ է ներկայացնել «Նոր Զովք» սուպերմարկետի տեսակետը՝ նշված խնդրի վերաբերյալ:
***
Խնդրի վերաբերյալ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [color=#EF2929] ստացել է պարզաբանում` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, որը ներկայացնում ենք ստորև.
«Թեժ գծին» հնչած զանգի միջոցով տեղեկատվություն էր ստացվել, որ քաղաքացին «Նոր Զովք» սուպերմարկետից գնել է տեղական թարմ հավ և կասկածում է, որ թռչնամսի մեջ կա կենդանի որդ:
Ահազանգի հիման վրա` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներն անմիջապես մեկնել են տվյալ հասցեով և իրականացրել համապատասխան գործողություններ:
Նմուշը փորձաքննության ենթարկելու արդյունքում պարզվել է, որ հավի մեջ հայտնաբերվածը իրականում եղել է ոչ թե որդ, այլ հավի ենթամթերք` շնչափողի մնացորդ:
Հայտնում ենք, որ ենթամթերք հայտնաբերելու հիմքով Ծառայությունը, համաձայն «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» ՀՀ օրենքի, համապատասխան գործողություններ կիրականացնի արտադրող ընկերությունում` Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում:[/color]
Նոր տեղեկությունների մասին կհայտնենք լրացուցիչ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
113589 դիտում
22:40 16-07-2021
Արտակարգ դեպք Երևանում. «Նոր Զովք» սուպերմարկետից 13 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն