211652_close_icon
views-count7118 դիտում article-date 22:10 14-07-2021

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» հաղթանակն ու Հ1-ի անփույթ գործելաոճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի պատախան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մեծ դժվարությամբ կարողացավ հաղթահարել Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» արգելքը:
 
Առաջին հանդիպումն այս թիմերի միջև ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2:
 
Պատասխան խաղի հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին՝ 0:0:
 
Եվ քանի որ վերջերս ՈւԵՖԱ-ի հաստատած նոր կանոններով դրսում խփած գոլի կանոնը չեղարկվել էր, ապա հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում:
 
Այստեղ «Ալաշկերտի» հարձակվող Վինսենթ Բեզեկուրը 113-րդ րոպեին խփեց միակ գոլը և հաղթանակ պարգևեց Հայաստանի չեմպիոնին, որը դուրս եկավ ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլ:
 
Բայց մենք կցանկանայինք այստեղ նշել Հանրային հեռուստաընկերության անփույթ գործելաոճը: Հ1-ը ուղիղ եթերում հեռարձարկում էր «Ալաշկերտի» հանդիպումը, բայց ինչպես երևում է, այնտեղ հաշվի չէին առել, որ խաղը կարող է տեղափոխվել լրացուցիչ ժամանակ: Ու հենց հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց, դրանով նաև ավարտվեց խաղի հեռարձակումը: Այսինքն, լրացուցիչ ժամանակը չի ցուցադրվել:
 
Կարծում ենք, որ հարկատուների հաշվին գործող հեռուստաընկերությունը պարտավոր էր ապահովել հանդիպման անխափան հեռարձակումը, իսկ եթե լուրերի թողարկումն ավելի կարևոր էր, ապա հնարավոր էր ուղիղ հեռարձակումն իրականացնել թեկուզ ֆեյսբուքյան ալիքի միջոցով, տարբերակները շատ են: Ուղղակի դրա համար մի փոքր մտածել է պետք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր