Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» մրցակիցը առաջին փուլում շոտլանդական «Սելթիկն» է
Շվեյցարական Նիոն քաղաքում տեղակայված ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքներով, Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կլինի շոտլանդական «Սելթիկը»: Թերևս, այս զամբյուղում ամենաուժեղ թիմը:
Առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 10-11-ին և 17-18-ին: