Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են գազի գնի շուրջ
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են, որ Բելառուսի համար 2022 թվականին գազի գինը չի ինդեքսավորվի եւ կպահպանվի 2021 թվականին գրանցված մակարդակին, հաղորդում է tass.ru-ն:
«Որոշվել է, որ գազի գինը Բելառուսի համար 2022 թվականին չի ինդեքսավորվի եւ կպահպանվի 2021 թվականին գրանցված մակարդակին»,-լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սանկտ Պետերբուրգում երկու առաջնորդների բանակցությունների արդյունքում:
«Գազպրոմի» եւ «Գազպրոմ տրանսգազ Բելառուսի» միջեւ մինչեւ 2021 թվականի վերջը գործում են Բելառուսին գազի մատակարարման եւ հանրապետության տարածքով այն տեղափոխելու պայմանագրերը: Ինչպես 2020 թվականի դեկտեմբերի 29-ին հայտարարել էր Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, հանրապետությունը պայմանավորվել է Ռուսաստանի հետ 2021 թվականին 1 հազար խորանարդ մետր գազը 128,5 դոլարով մատակարարելու մասին: 2020 թվականին Բելառուսում գազի գինը կազմել է 127 դոլար 1 հազար խորանարդ մետրի դիմաց:
Բացի այդ, նախագահները պայմանավորվել են Բելառուսին վարկային աջակցություն ցուցաբերելու մասին Ռուսաստանում հարկային մանեւրի կապակցությամբ: «Նախագահները բավականին հանգամանալից եւ երկարատեւ զրույց են ունեցել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը: