211652_close_icon
views-count3193 դիտում article-date 14:02 03-03-2022

Գազի գնի բարձրացումը չի երևալու բաժանորդի վրա. Փաշինյանը խոսել է գազի թանկացման մասին

Գտնվում ենք գնաճային միջավայրում՝ չնայած նախորդ տարեվերջի կանխատեսումներով մենք արդեն մտնում էինք գնաճային կայունացման փուլ, բայց հիմա, ինչպես տեսնում եք, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով բնական գազի սակագնի փոփոխության հարցին՝ վարչապետն ասաց, թե տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ. «Դեռևս նախորդ տարվանից ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է՝ ավելացել է։ Եվ Հայաստանում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խմ գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել, այսինքն՝ միավոր ջերմատվությունն ավելացել է։ Փաստացի՝ ավելի կալորիականությամբ գազ օգտագործվել է, բայց վճար չի պահանջվել», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ Եվրոպայում 1000 խմ գազի գինը հասել է 2400 դոլարի։ Այս իրավիճակում, ըստ վարչապետի, գազի շուկայի նկատմամբ զգայությունն ավելանում է. «Մենք միջոցներ ենք ձեռնարկել ՀՀ գազի գինը 1000 խմ-ի համար 165 դոլար գինը պահպանելու համար։ Այստեղ ավելացել է պարզապես կալորիականության գործակից, որը շուրջ 100 հազար սոցիալապես անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում: Գումարած, մենք որոշակի փոխհատուցում ենք տալիս սահմանամերձ գյուղերի մեր բնակիչներին: Կարևոր է, որ տեղի ունեցածը ճիշտ համատեքստում ներկայացվի, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ճիշտ գնահատել՝ ինչ է տեղի ունենում», - ասաց վարչապետը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հիշեցրեց, որ գազի սակագինը կալորիականությամբ հաշվարկելու բանաձեւը եղել է դեռեւս 2013-ին «Գազպրոմի» հետ կնքված գազային պայմանագրերում. «Այս 8 տարիների ընթացքում կալորիայի ճշգրտման բանաձեւը անընդհատ հետաձգվել է եւ իր տրամաբանական հանգուցալուծմանն է հասել արդեն 2022-ին: Այլեւս կալորիայի խնդիր չի լինի, որովհետեւ եթե կալորիականությունը լինելու է բարձր, մենք ուղղակի քիչ ենք սպառելու, հետեւաբար գնի բարձրացում չի երեւալու ոչ մի բաժանորդի վրա: Նույնն էլ հակառակը՝ եթե ավելի ցածր լինի, ավելի՝ շատ ենք սպառելու, գինն էլ, համապատասխանաբար, նվազեցվելու է»,- նկատեց Բաղրամյանը:

Նմանատիպ նյութեր