Իրանը և Թուրքիան համաձայնության չեն գալիս գազի գնի շուրջ
Թուրքիայի բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Reuters գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիան չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ իրանական գազի ներկրման շուրջ:
Նրա խոսքով՝ Թեհրան կատարած իր այցի հիմնական նպատակներից մեկը եղել է իրանական գազի ներմուծման և նրա սակագնի շուրջ պայմանավորվածության հասնելը, սակայն կողմերը փոխզիջման չեն գնում:
«Ներկա պահին Իրանի առաջարկած սակագինը մեզ չի բավարարում»,-նշել է Յըլդըզը՝ հավելելով, որ Թուրքիան շարուnaկելու է հավատարիմ մնալ 2013 թվականի դեկտեմբերին Անկարայի, Բաղդադի և Էրբիլի միջև ձեռք բերված կոնսենսուսին, այն է՝ Իրաքյան Քրդստանից Թուրքիան կարող է ներմուծել իրեն անհրաժեշտ քանակությամբ գազ: