211652_close_icon
views-count48801 դիտում article-date 16:16 12-07-2021

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Mercedes-ը վթարային իրավիճակ է ստեղծել Opel-ի վարորդի համար և դիմել փախուստի, Opel-ը շրջվելով հայտնվել է դաշտում. ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 14։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Զորիկ Ասոյանի համար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31.5 կմ հատվածում անհայտ համարանիշի Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը խոչընդոտ է ստեղծել, ինչի հետևանքով Զ. Ասոյանը Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Զ. Ասոյանը, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 34-ամյա Ժիրայր Ասոյանը, 1-ամյա Ռոբերտ Ասոյանը, 32-ամյա Նաիրա Ցականյանը, 26-ամյա Արաքսյա Խաչատրյանը և 18-ամյա Էլյա Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ անհայտ համարանիշի Mercedes-ը և այն վարած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր