Կարո Փայլանը շնորհավորել է Վարդավառի տոնի կապակցությամբ՝ կոչ անելով միանալ տոնախմբությանը
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում հիշատակել է Վարդավառի տոնի մասին՝ նշելով, որ կար ժամանակ, երբ այն մեծ շուքով տոնում էին բոլոր անատոլիական քաղաքներում:
Փայլանը նաև կոչ է արել միանալ տոնախմբությանը՝ շնորհավորելով բոլորին տոնի կապակցությամբ: