Կարո Փայլանը ժամանել է Հայաստան
                        Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն այս գիշեր ժամանել է Երևան:
Սա ընդդիմադիր պատգամավորի առաջին այցն է Հայաստան: Նա մասնակցելու է սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին: 
Սեպտեմբերի 19-ին Կ. Փայլանը ելույթ կունենա «Հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» թեմայով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

