Կարո Փայլանը դատի է տվել թուրք սյունակագրին, որը քրիստոնյաներին «գյավուր» էր անվանել
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը բողոք է ներկայացրել Թուրքիայի դատախազություն թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի սյունակագիր Հայրեթթին Քարամանի դեմ: Այս մասին գրում է t24.com.tr կայքը:
Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ Քարամանն իր հերթական հոդվածներից մեկը վերնագրել էր «Խոզի կաշվից սփռոց դուրս չի գա, գյավուրից էլ՝ բարեկամ» թուրքական ասացվածքով՝ այդպիսով վիրավորելով քրիստոնյաներին:
Փայլանը մեղադրել է թուրք սյունակագրին ժողովրդի մեջ ատելություն սերմանելու, ինչպես նաև՝ հասարակության մի մասին նվաստացնելու մեջ: