211652_close_icon
views-count60402 դիտում article-date 12:41 10-07-2021

Երևանում թալանել են հայտնի ու սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանի ավտոմեքենան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ 

Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Ռաֆայել Երանոսյանը, ով հայտնել է, որ հուլիսի 6-ի ժամը 13։00-ից մինչև հուլիսի 8-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը լվանալու սարքը և անվահեծի կափարիչը գողացել են։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Երանոսյանը հայտնի ու սիրված դերասան է, ով նաև Երևանի կամերային թատրոնի դերասաններից է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր