211652_close_icon
views-count91963 դիտում article-date 10:46 09-07-2021

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդը, գիտակցության չգալով, մահացել է. նրան ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 9-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է 50-ամյա Յուրա Ֆահրադյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 4-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ տեղքւմ հետաքննական աշխատանքները ղեկավարած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 4-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:  

Ժամը 22:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել էին ՎԱԶ 21012 և КрАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։

Բախման հետևանքով ՎԱԶ-21012-ի վարորդը արգելափակվել էր ավտոմեքենայի մեջ և նրան ավտոմեքենայից դուրս բերելու համար օպերատիվորեն դեպք վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:  

Օպերատիվորեն ժամանել էր նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս էին բերել ավտոմեքենայից, ում տեղում բժիշկները առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Միշա Ստեփանյանը:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

​Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր