63247 դիտում
12:23 11-02-2022
Լոռու մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է. բժիշկները պայքարում են նրա նշանածի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետի տեղակալ Քերոբյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է փետրվարի 7-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով, որտեղից ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել էին, որ փետրվարի 5-ին Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված 32-ամյա Նորիկ Մ-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նորիկ Մ-ի հետ ավտոմեքենայում եղել է նաև 19-ամյա Հեղինե Մ-ն, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նա և վարորդը նշանադրված են եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 23:30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Նորիկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով Նորիկ Մ.-ն և նրա ուղևոր՝ 19-ամյա Հեղինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ստեփանավան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սերոբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1984 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)