11179 դիտում
17:50 30-05-2023
Խոշոր ավտովթար Գյումրիում․ 23-ամյա վարորդը Opel-ով Մուշ թաղամասում, «Գլենդել» խանութի մոտ բախվել է պատին․ նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի «Գլենդել» խանութի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Արթուր Հ․-ն Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Արտյոմ Մ.-ին պատկանող ավտոտնակի պատին և դարպասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ, ինչի համար էլ օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով Արթուր Հ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Վարորդին տեղում և՛ ավտոմեքենայի մեջ, և՛ շտապօգնության ավտոմեքենայում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Ա․ Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Ա․ Առաքելյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիների կուտակումներ տեղի չունենան, որ փրկարարներն ու բժիշկները կարողանան աշխատանքներ կատարել, ինչը պարեկներին հաջողվել է։
Ժամանել են նաև Ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)