Մեծ երախտագիտությամբ գլուխ եմ խոնարհում Ջիվան Գասպարյանի վաստակի և հիշատակի առջև. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը Ցավով տեղեկացա մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին։ Ջիվան Գասպարյանը մեծագույն երաժիշտներից է, որը հայկական կատարողական արվեստը և, մասնավորապես, ժողովրդական փողային գործիքները բարձրացրեց նոր մակարդակի՝ նրանց հաղորդելով համաշխարհային հնչեղություն և ճանաչում։ Մեծ երախտագիտությամբ գլուխ եմ խոնարհում նրա վաստակի և հիշատակի առջև։