Բոլորս այսօր գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առջև և կարող եմ ասել, որ մեր զոհված զինվորները մեզանից ուրիշ տեղ չեն գնում` նրանք մեր հայրենի հողում են. Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր` ապրիլի 6-ին, ռազմական, ռազմավարական ու մարտավարական տեսանկյուններից գնահատելով հայ զինվորների հերոսությունները, դրվատանքի խոսք ասելով նրանց հիշատակին` նշեց.
«Կարող եմ ասել, որ մեր զոհված զինվորները մեզանից ուրիշ տեղ չեն գնում, նրանք մեր հայրենի հողում են»:
Ազգային ժողով եկած Սեյրան Օհանյանը նկատեց, որ նույնիսկ ամենաթեժ տեղերում, նույնիսկ չնչին պաշտպանական
կոնֆիգուրացիայի խախտման պայմաններում նախաձեռնողականությունը և կրակի վարման աստիճանը գտնվել է ՀՀ
վերահսկողության տակ:
Նրա գնահատմամբ` հակառակորդը ոչ ռազմավարական, ոչ մարտավարական առումով հաջողություններ չի ունեցել և Արցախի պաշտպանության բանակն արժանապատիվ իրականացրել է պաշտպանական օպերացիայի պլանի համաձայն իր բոլոր խնդիրները: