211652_close_icon
views-count1731 դիտում article-date 15:12 06-07-2021

Ճապոնիայում կորոնավիրուսի առաջին դեպքերն են հայտնաբերվել  լրագրողների շրջանում

Ճապոնիայում կորոնավիրուսի առաջին դեպքերն են  հայտնաբերվել  լրագրողների շրջանում:

Հունիսի վերջին տեղական հեռուստաընկերություններից մեկի լրագրողները մտադիր էին հոդված պատրաստել Սինգապուրի սեղանի թենիսիստների  մասին:

Նկարահանումներն ու հարցազրույցները տևել են երեք ժամ: Նույն օրվա երեկոյան ջերմել ու հաստատվել է  հեռուստաընկերության տնօրենի կորոնավիրուսով  վարակվելու թեստը:

Հիվանդության ախտանշաններ են  հայտնաբերվել նաև  հաղորդման ռեժիսորի մոտ:

Սինգապուրցի մարզիկները նույնպես ստիպված են եղել թեստեր անցնել, բայց արդյունքների մասին դեռ ոչինչ չի ասվում: 

Միջադեպը լայն արձագանք է առաջացրել:

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն երկու շաբաթով  արգելել է  լրագրողներին շփվել Սինգապուրի ազգային հավաքականի հետ, հնարավոր է, որ սահմանափակումները տարածվեն նաև  այլ թիմերի վրա:

Ճապոնիայում կորոնավիրուսի դեպքերը աճում են արդեն  երկու շաբաթից ավելի, իսկ մեկնարկին մնացել է երեք շաբաթից էլ պակաս : 

Որոշ հարցումների համաձայն, ճապոնացիների մեծ մասը անհրաժեշտ է համարում չեղյալ հայտարարել խաղերը, կամ ՝  հետաձգել:

Նմանատիպ նյութեր