211652_close_icon
views-count3895 դիտում article-date 16:25 22-05-2022

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան

«Հերացի» վերլուծականը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ, շարունակում է մշտադիտարկել երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին գրել  է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքյան իր էջում։

«Սույն թվականի մայիսի 11-19 ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում շարունակվել է արձանագրվել անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտներ 16 և ցածր տարիքի երեխաների շրջանում:

Եվրոպական տարածաշրջանի երկրներում, 2022 թվականի մայիսի 20-ի դրությամբ հաստատվել էր հիվանդության 276 դեպք, առավել մեծ քանակությամբ դեպքեր արձանագրվել են Միացյալ Թագավորությունում, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում: Հիվանդներ են գրանցվել նաև Մոլդովայում և Սերբիայում: Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների մասին հաղորդել են նաև ԱՄՆ, Բրազիլիան, Մեքսիկան և այլն:

Ընդամենը 276 դեպքից, 162-ի ելքերը հայտնի են՝ ապաքինվել են 138-ը (85%), գրանցվել է հիվանդության հետ փոխկապակցված մեկ մահ, 14 դեպքերում պահանջվել է լյարդի փոխպատվաստում:

Հիվանդության ծագումնաբանությունը դեռևս գտնվում է հետազոտման փուլում: Աշխատանքային վարկած շարունակվում է մնալ կապը ադենովիրուսային վարակի հետ, որը հայտնաբերվել է 60.8% դեպքերում: Այնուամենայնիվ, այլ վարկածներ ևս օրակարգում են, օրինակ՝ Կովիդ-19 վարակը, որը հայտնաբերվել է 12.2%:

Ընդհանուր առմամբ, արձանագրված դեպքերը համարվում են եզակի և փոխկապակցված չեն միմյանց հետ, ինչը հնարավորություն է տալիս դիտարկել վարկած, որ այն մարդուց մարդու չի փոխանցվում:

Զգոնություն պահպանելու նպատակավով, հիշեցնենք, որ անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների բնորոշ ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգառումներ, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39.5% դեպքերում):

Նման ախտանշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բուժօգնության:

Սույն նյութը նախապատրաստելիս օգտագործնել են ԵՄ ՀՎԿԱԿ և ԱՀԿ հրապարակումները»,- նշված է գրառման մեջ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր