211652_close_icon
views-count5440 դիտում article-date 11:04 16-08-2020

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 168-ով, գրանցվել է 1 մահ

Օգոստոսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41663 դեպք, որոնցից 34584-ն` առողջացած, 818-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6018 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 185310 թեստավորում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված [b]168 նոր դեպք [/b]և 100 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 30 տարեկան տղամարդ և չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 243 է:

Նմանատիպ նյութեր