Ծնվել է Վիկ Դարչինյանի և Ջավահիր Եղիկյանի որդին՝ Վիկը. exclusivelife.am
exclusivelife.am-ը գրում է. 2021 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 07։00-ին, Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի և Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանի որդին։ 2կգ 630գ քաշով և 48 սմ հասակով փոքրիկը մայրիկի ցանկությամբ կրում է աշխարհահռչակ բռնցքամարտիկ հայրիկի կեղծանունը՝ Վիկ։
Երեխայի անունը որոշել է Ջավահիրը, քանի որ դա Վախթանգի իսկական անունը չէ, դա նրա կեղծանունն է։
Ապագա զինվորի մայրիկը պատմել է, որ փոքրիկը կրելով Վիկ անունը՝ ապագայում էլ դառնա հայրիկին արժանի զավակ, հայրիկի նման ճանաչված և սիրված լինի։