20307 դիտում
10:46 04-07-2021
Խոշոր ավտովթար Երևանում. «Շիրակ» թոնրատան հարևանությամբ բախվել են Mercedes-ը, Toyota-ն ու Renault Logan-ը. վիրավոր եղբայրներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Գ. Հասրաթյան փողոցում՝ «Շիրակ» թոնրատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ, 65-ամյա Աշոտ Սարիբեկյանի վարած Renault Logan մակնիշի, Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 27-ամյա Էդիկ Ավագյանի վարած Toyota-ն և Երևանի բնակիչ, 26-ամյա Գրիգոր Աբաջյանի վարորդի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկրարարական ջոկատը՝ մարտական հաշվարկով:
Վթարի հետևանքով Գ. Աբաջյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 31-մյա Հակոբ Աբաջյանը մարմնական վնասածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորին շտապօգնության մեքենային են մոտեցրել փրկարարները որից հետո փակել են մեքենաներից մեկի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները հարազատ եղբայրներ են:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+