211652_close_icon
views-count12273 դիտում article-date 20:32 03-07-2021

Տեղեկություններ կան, որ հուլիսի 7-ին լրանում է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի պայմանագրի ժամկետը, և այն չեն երկարաձգելու

«Տավուշի սահմանագոտում ապրում են դավին անտեղյակ, ցավին՝ անտարբեր։ Երբ Նիկոլ Փաշինյանը սելֆի էր անում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռների հետ, չգիտե՞ր, որ դրանք առանց մարտական հրթիռների են», իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«44 օր հայտարարում էր, որ հաղթում ենք, կոչ արեց՝ տներից կասկա, շինել վերցրեք, եկեք Արցախ, ձեր հաղթանակը վերցնելու, չգիտե՞ր, որ մենք պարտվում ենք։ Հայտարարում էր, որ եթե ինքը ժողովրդից թաքուն Արցախի վերաբերյալ փաստաթուղթ ստորագրի, թող իրեն հրապարակում վառեն, սակայն նոյեմբերի 9-ին բոլորից թաքուն խայտառակ հայտարարությունը ստորագրեց։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է , որ ապագա կա, դա նշանակում է, որ Հայաստանի համար նրա ղեկավարությամբ վատ ապագա է սպասվում։

Տեղեկություններ կան, որ հուլիսի 7-ին լրանում է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի պայմանագրի ժամկետը, եւ այն չեն երկարաձգելու։ Նրա փոխարեն կնշանակեն ՊՆ Վաղարշակ Հարությունյանի նման թուլամորթ մեկի, եւ Տավուշի ադրբեջանական անկլավները՝ Վերին Ոսկեպարը, Խերմլին, Բաղանիս-Այրումը, Բարխուդարլուն եւ Սոֆուլուն կհանձնեն Ադրբեջանին, անունն էլ կդնեն դեմարկացիա եւ դելիմիտացիա։

Դրանից հետո տեսնենք, թե ոնց եք ադրբեջանական զինուժի առաջ անցնելու միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածով եւ Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհի Ազատամուտ-Այգեհովիտ հատվածով։

Հո պատահական չէր Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, ԱԺ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հայտարարում, որ Տավուշում մեր վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան՝ Ոսկեպարը, Սոֆուլուն, Բարխուդարլուն։ Տավուշի սահմանագոտու բնակիչներ, 30 տարի ես Տավուշի սահմանագոտու կյանքը, դեպքերն եմ լուսաբանում, կարծում էի, որ ձեզ ճանաչում եմ, սակայն հունիսի 20-ի ընտրություններում դուք կորցրիք ձեր զգոնությունը։

Նախկիննների հանդեպ ատելությունից (որն օբյեկտիվ հիմքեր ունի) դուք ընտրեցիք վատթարագույնը, ձեր ընտրությամբ ճանապարհ բացեցիք թուրքի առաջ։ Հետո, Տավուշի ադրբեջանական անկլավները հանձնելուց հետո ձեր <<փրկիչ>> Նիկոլ Փաշինյանը ձեռքերը վեր կբարձրացնի եւ կհայտարարի՝ ես եմ թիվ 1 պատասխանատուն, բայց ե՞ս եմ թիվ 1 մեղավորը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր