211652_close_icon
views-count5008 դիտում article-date 09:43 08-07-2016

Երրորդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Յուրի Խաչատուրովի որդին. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրերով փոխվել են Հայաստանի զինված ուժերի հինգ բանակային կորպուսներից երեքի հրամանատարները: Ամենաինտրիգայինը վերջին նշանակումների մասով այն է, որ երրորդ բանակային կորպուսի նոր հրամանատար է նշանակվել գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովը: Հիմա հերթով ներկայացնենք նշանակումները, որոնք բավականին կարևոր են, քանի որ խոսքը բարձր պաշտոնների մասին է: Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը երեկ ազատվել է երրորդ կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել է զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ: Դավիթ Մանուկյանն ու Վալերիկ Քոչարյանը նշանակվել են համապատասխանաբար երկրորդ և չորրորդ բանակային կորպուսների հրամանատարներ: Չորրորդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր