20009 դիտում
10:09 13-07-2020
Քիչ առաջ խոսեցի ՊԲ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Խաչատուրովի հետ. Ն. Զոհրաբյան
Քիչ առաջ խոսեցի ՀՀ Պաշտպանության բանակի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Խաչատուրովի հետ, որի, ինչպես նաեւ մեր զինվորների ջանքերով երեկվանից հետ են մղվում ադրբեջանական սադրիչ գործողությունները ու հայկական դիրքի հրետակոծումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զհրաբյանը:
«Գեներալը նշեց, որ չնայած պահպանվող սահմանային լարվածությանը, մեր ուժերը մարտական են և պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային:
Սիրելիներս, շնորհակալություն հայտնենք նաև սահմանամերձ Մովսես գյուղի հոգևոր հովիվ տեր Աբելին, ով գիշերվանից պարբերաբար տեղեկություն էր տրամադրում սահմանային իրավիճակի վերաբերյալ, կատարելով այն ինստիտուտների ֆունկցիան, ովքեր վստահաբար կիրակնօրյա խումարի մեջ էին ու դժվար պատկերացնեին, թե ինչ է զգում զինվորի ծնողը, երբ չգիտի ինչ է կատարվում իր որդու հետ։
Մի բան էլ, սիրելի հայրենակիցներ, քանի որ մեր քաջարի ԱԱԾ-ն արտաքին ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն զբաղված է ներքին թշնամիների ու սատանաների տքնաջան փնտրտուքով, զբաղված է մեր անձնական օգտահաշիվներն ու հեռախոսային խոսակցությունները քրքրելով, տեղեկացնեմ, որ երեկվանից ադրբեջանցիները կոտրել են հայկական մի շարք պրոֆիլներ և դրանով սահմանային այս էսկալացիայի հետ կապված սադրիչ և խուճապ առաջացնող ապատեղեկատվություններ են տարածում:
Այդ տեղեկությունները սուտ են և պետք չէ դրանց որևէ կերպ արձագանքել:
Ուժ և կորով մեր զինվորներին ու սպաներին եւ համբերություն զինվորների ծնողներին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկվանից Ադրբեջանական կողմը նախ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով սահմանը խախտելու փորձ էր կատարել, ապա հրետանակոծել էր հայկական դիրքերը՝ Տավուշի ուղղությամբ։
Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էր բացել 82 մմ ականանետից ու տանկից։
Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտնել է կորուստների մասին, հայկական կողմը կորուստներ չունի։
ՊՆ խոսնակի տեղեկացմամբ՝ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5005 դիտում
09:43 08-07-2016
Երրորդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Յուրի Խաչատուրովի որդին. «Չորրորդ իշխանություն»
4317 դիտում
14:01 30-07-2020
Հաղթանակած 3-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է. Տավուշի թեմ
Այս բաժնից
1147 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4618 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1051 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային