81939 դիտում
10:12 27-06-2021
Ավտովթար Երևանում. 28-ամյա դերասանը Seat Leon-ով բախվել է Lexus-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցի 1/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Դավիթ Վարդանյանի վարած Lexus մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 28-ամյա Վաչագան Երիցյանի վարած Seat Leon մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վերջինիս ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ս. Հովհաննիսյանն ու 24-ամյա Մ. Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ճամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Էդգար Թադևոսյանն ու Արգիշտի Հարությունյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Երիցյանը դերասան է:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+