Խոշոր ավտովթար Երևանում․ Իսակով պողոտայում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի զորամասի դիմաց բախվել են «Nissan X-Trail»-ը, «Ford»-ը, մեկ այլ «Nissan»-ը․1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց,4 հոգու բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են «Nissan X-Trail», «Ford» և մեկ այլ «Nissan» մակնիշի ավտոմեքենաները․
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ևս մի քանի քաղաքացիներ դեպքի վայրում օպերատիվորեն ժամանած 103 շտապօգնության բժիշկների կողմից ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազերծել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Դավիթ Նաբանդյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, ինչպես նաև հիվանդանոց տեղափոխված և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։