43774 դիտում
19:54 17-01-2018
Երևանում 40-ամյա վարորդը «Գագաթ» հացատան մոտ Ford-ով բախվել է SEAT-ին. SEAT-ն էլ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի տնօրենի Jaguar-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 15-ին Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով:
Ժամը 23:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 40-ամյա Աշոտ Ղահրամանյանը իր վարած Ford մակնիշի 04 ՏՕ 223 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աբովյան խճուղում «Գագաթ» հացատան հարևանությամբ, բախվել է ճամփեզրին կայանված, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 39-ամյա Գևորգ Հայրապետյանին պատկանող SEAT մակնիշի 34 ՍZ 073 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Զ. Քանաքեռցու փողոցի բնակիչ, 35-ամյա Գեղամ Հովհաննիսյանին պատկանող Jaguar մակնիշի 34 ՏZ 555 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Գ. Հայրապետյանը, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչներ, 17-ամյա Տաթևիկ Հայրապետյանը, 8-ամյա Մարատ Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Jaguar ի վարորդ Գ. Հովհաննիսյանը «Առողջ սունկ» ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ Ա. Ղահրամանյանը «Ավտո ՌՈՍԻ» ՍՊԸ-ի առաքիչ է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
77174 դիտում
10:55 25-06-2016
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. «Առողջ սունկ» ՍՊԸ-ում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
16807 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ