211652_close_icon

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ բախվել են «Lexus GX470»-ը և «Seat Cordoba»-ն․ օպերատիվ են գործել փրկարարները, շտապօգնության բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count20846 դիտում article-date 17:54 31-07-2025
Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 67-ամյա Էդիկ Բ․-ի վարած «Lexus GX470» մակնիշի և Երևանի բնակիչ 59-ամյա Արայիկ  Շ․-ի վարած «Seat Cordoba» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Վայք» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում մի երեխայի առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Սևոյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Վահե Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարապետ Օհանյանը և Սեյրան Թովմասյանը։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է տեղում բուժօգնություն ստացած երեխայի ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր