211652_close_icon
views-count89554 դիտում article-date 20:38 26-06-2021

Արտակարգ դեպք Երևանում. Դավիթաշենում հրկիզել են տրակտորը. այդ ամենը ֆիքսվել է տեսախցիկի կողմից. մնում է ոստիկանները հայտնաբերեն ճիվաղին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 04:48-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ Օլիմպավանի հարևանությամբ, տրակտոր է այրվում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:
 
Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են «GSB» մակնիշի LL1853 համարանիշի տրակտորում առաջացած հրդեհը:
 
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, տրակտորը պատկանում է Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Արթուր Ղազինյանին, իսկ այն ոչ թե այրվել է, այլ՝ միտումնավոր հրկիզել են:
 
Այդ պահը ֆիքսված է նաև տեսախցիկի կողմից, ու հիմա մնում է, որ ոստիկանությունը տեսախցիկների առկայությամբ կարողանա կարճ ժամանակում հայտնաբերել ճիվաղին:
 
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր