211652_close_icon

Արցախում քննարկում են չորային եղանակներով պայմանավորված՝ Ստեփանակերտ ջրի մուտքերի էական նվազման հարցը

views-count1778 դիտում article-date 14:14 26-06-2021
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հունիսի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներին։

Ինչպես տեղեկացրին ԱԽ քարտուղարի գրասենյակից, խորհրդակցությանը, որին մասնակցել են պատկան կառույցների պատասխանատուներ, վերհանվել են, մասնավորապես, Ստեփանակերտ քաղաքում ջրամատակարարման կազմակերպման հետ կապված խնդիրները, մասնավորապես չորային եղանակներով պայմանավորված՝ ջրի մուտքերի էական նվազեցումները։ Խնդիրը լուծելու համար առաջարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբերակներ։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանձնարարել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել խմելու ջրի անհրաժեշտ ծավալի ապահովման հնարավոր տարբերակները և դրանց կենսագործման հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր