6919 դիտում
09:44 09-10-2020
Հայաստանում թուրքական ապրանք վաճառողներն անելանելի դրության մեջ են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում թուրքական ծագման հագուստ, կոշիկ վաճառող առևտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ: Ունեն պահեստավորած շատ հագուստ, կոշիկ, որոնք այս օրերին չեն կարողանում վաճառել: Բանն այն է, որ Հայաստանում արդեն մի քանի օր է՝ թուրքական արտադրության ապրանքները բոյկոտելու կոչեր են հնչում:
Ի դեպ, այս նպատակով նաև ստորագրահավաք է կազմակերպվել: Ավելին, կան սուպերմարկետներ ու խանութներ, որոնք դադարեցրել են թուրքական ապրանքների վաճառքը։ «Ժողովուրդ» օրաթերթը առևտրականներից տեղեկացավ, որ իրենք զանգահարում են իրենց հաճախորդներին և զգուշացնում, որ հագուստի և կոշիկի գները էժանացրել են, անգամ առաջարկում են ապառիկ տարբերակով իրացնել ապրանքը:
Չնայած սրան՝ կրում են ֆինանսական մեծ վնասներ, ունեն վարկային պարտավորություններ, որոնք այժմ չեն կարողանում մարել: Օրինակ՝ Երևանում կան խանութներ, որոնք երկար տարիներ վաճառել են Թուրքիայից ներկրված հագուստ, կոշիկ, այժմ այդ խանութներում 60-70 տոկոս զեղչեր են հայտարարված: Չի բացառվում, որ ապրանքն ամբողջությամբ վաճառելուց հետո այս խանութները փակվեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
12357 դիտում
10:53 26-06-2021
Վերնիսաժի առևտրականները անելանելի դրության մեջ են.. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2224 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2017 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2023 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»