211652_close_icon
views-count1364 դիտում article-date 23:30 24-06-2021

Կառավարությունը մինչև օգոստոս կշարունակի ֆինանսական աջակցությունը ԼՂ-ից տեղահանվածներին հյուրընկալող անձանց

Կառավարությունը կշարունակի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող անձանց հյուրընկալող ֆիզիկական անձանց, ինչպես նաև կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ համապատասխան միջոցառումներով և կարգերով սահմանված աջակցության տրամադրումը ևս երեք ամիս՝ մինչև 2021 թվականի օգոստոսը ներառյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Այդ միջոցառումներն ավարտվում են 2021 թ. հունիսին:

Միջոցառումներից օգտվելու համար դիմումների ընդունման գործընթացի վերլուծության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել երկարացնել միջոցառումների ժամկետները՝ ևս երեք ամսով աջակցություն տրամադրել հունիս-օգոստոս ամիսների համար ևս: 

Նմանատիպ նյութեր