211652_close_icon

Սունակի կառավարությունը կշարունակի ուժեղ աջակցությունը Կիևին

views-count1423 դիտում article-date 10:01 26-10-2022
Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետը խոստացել է աջակցել՝ ավարտին հասցնելու ռուսական զորքերը վերջնականապես հետ մղելու պայքարը։ Ռիշի Սունակն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել երեկ՝ Չարլզ թագավորից կառավարություն կազմելու առաջարկը ստանալուց հետո։ Գրում է «Ազատությունը»։

Սունակը վստահեցրել է Զելենսկուն, որ իր վարչապետության օրոք Միացյալ Թագավորության աջակցությունն Ուկրաինային կլինի «ուժեղ, ինչպես միշտ», հայտնել է Դաունինգ Սթրիթի խոսնակը։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի խոսնակն ասել էր, թե Ռուսաստանը ենթադրում է, որ Ռիշի Սունակի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ նշանակմամբ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունների չեն բարելավվի։

Նմանատիպ նյութեր