211652_close_icon
views-count2384 դիտում article-date 16:13 24-06-2021

Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ. Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Ինչպես և սպասվում էր, այսուհետ Եվրոպական դատարանի որոշումն Ադրբեջանի դեմ իմ բողոքի մասով մտավ պատմության մեջ: Հիշեցնեմ, որ դատարանն Ադրբեջանին պատասխանատու է համարել խոշտանգումների ու սպանության փորձի համար: Եվ այժմ Ալիևի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում: Նրանց համար քիչ էին իրենց քաղաքական միգրանտներն ու իրավապաշտպանները, հիմա էլ իսրայելցի լրագրողը բեռ դարձավ նրանց համար:

Եվրախորհրդում լրագրողների իրավունքների ոտնահարման մասին զեկույց է հրապարակվել և կռահեք, թե ո՞ւմ անունն է ցուցակում առաջինը: Եվ որպեսզի Երրորդ աշխարհի մանր բռնապետությունն իմանա իր տեղը»,- գրել է Լապշինը:

Նմանատիպ նյութեր