Եվրամիության` Ռուսաստանի դեմ 6-ամսյա տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին որոշումն ուժի մեջ մտավ
Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ 6 ամսյա տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին որոշումը ուժի մեջ է մտել:
Այս մասին հաղորդագրությունն այսօր հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում։ «Այս որոշումը ուժի կմնա մինչև 2020 թվականի հունվարի 31-ը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հինգշաբթի օրը ԵՄ խորհուրդը երկարաձգեց տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Այս որոշումն ընդունվեց հունիսի 20-21-ը ԵՄ գագաթնաժողովում քննարկվելուց հետո։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պայմանավորված են այն բանով, որ նա չի իրականացնում Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու Մինսկի համաձայնագրերի պահանջներոը։
Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 2014 թվականին ի պատասխան Ուկրաինայում նրա սանձազերծած պատերազմի և Ղրիմի բռնազավթման։