Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջևանի քաղաքապետ է համարում. «Իրավունք»
3832 դիտում
09:03 23-06-2021
«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ շաբաթներ առաջ «Իրավունքը» գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի զարմիկ, նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Իջևանի քաղաքապետ:
Պարզվում է՝ Սիփան Փաշինյանն իսկապես նման երազանքներ ունի, որոնք էլ իրենց հերթին շուտով ի կատար կածվեն: Մեր տեղեկություններով՝ Սիփան Փաշինյանն արդեն իսկ Իջևանում զբաղեցնում է քաղաքապետի ստվերային ղեկավարի պաշտոնը:
Իջևանի մեր աղբյուրի պնդմամբ՝ Սիփան Փաշինյանն արդեն իսկ քաղաքապետարանում սեփական ցանկությամբ աշխատանքներ է իրականացնում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։