Շնորհիվ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի և Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի՝ քաղաքում մութ ու խավար փողոցները կլուսավորվեն լեդ գերժամանակակից լուսատուներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
Մի քանի օր առաջ Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի հետ քննարկում էինք քաղաքի, մեղմ ասած, բազմաթիվ խնդիրները, որոնք առաջացել են տարիների ընթացքում, և դրանց հնարավոր լուծումները:
Խնդիրներից մեկը՝ քաղաքի լուսավորվածություն է. եղածը հազիվ թե կարելի է համարել լուսավորվածություն։
Հայկ Ղալումյանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ ( Աբովյան և Վալանս փողոցներ ) կտեղադրվեն լեդ գերժամանակակից լուսատուներ:
Աշխատանքները շարունակվելու են, և չենք սահմանափակվելու միայն այդ փողոցով։ Այլ փողոցների հետ կապված՝ հավելյալ կտեղեկացնենք:
Նկարներից մեկում նախկին «լուսավորված» փողոց է, մյուս նկարում՝ փորձնական այն, ինչ պետք է լինի աշխատանքների ավարտից հետո: