211652_close_icon

Մահացել է Հայաստանի առաջին դեմքերի ինքնաթիռի հրամանատար Ալեքսանդր Բալտայանը

views-count3311 դիտում article-date 16:25 22-06-2021

Մահացել է Հայաստանի Հանրապետության առաջին դեմքերի ինքնաթիռի հրամանատար Ալեքսանդր Բալտայանը։ Այս մասին տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «Ֆեյսբուքի» էջից։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Ալեքսանդր Բալտայանի մահվան կապակցությամբ իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

«Ալեքսանդր Բալտայանը քաղաքացիական ավիացիայում իր գործունեությունը սկսել է 1972 թվականին: Իրականացրել է թռիչքներ ԱՆ-2, Իլ-18 և Տու-134 օդանավերի վրա՝ որպես հրամանատար: Իր ավիացիոն գործունեության ընթացքում երկար տարիներ զբաղեցրել է թռիչքային ղեկավար պաշտոններ: Եղել է երկրի 1-ին դեմքերի ինքնաթիռի հրամանատար։

Ավիացիայի բնագավառում երկարամյա և անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով, ունի այլ  պարգևներ։

Գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող անվանի օդաչու Ալեքսանդր Բալտայանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր