211652_close_icon
views-count403 դիտում article-date 22:28 12-10-2026

Նորակոչիկ զինծառայողների վիճակահանություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում անցկացվել է վիճակահանություն՝ նորակոչիկների հետագա ծառայության վայրը որոշելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից:

Հրապարակային վիճակահանությամբ նորակոչիկները համապատասխան թմբուկից ընտրել են սահմանապահ զորքերի համապատասխան ստորաբաժանումները՝ հետագա ծառայությունը շարունակելու համար։

Այսուհետ նորակոչիկ զինծառայողներն անցնում են իրենց հիմնական ծառայությանը՝ ստանձնելով իրենց կարևոր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելու, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու անձեռնմխելիությունը ապահովելու և պետական սահմանի պահպանության կազմակերպման գործընթացում իրենց վերապահված խնդիրների պատշաճ իրականացմանը:

Նմանատիպ նյութեր