Կյանքից հեռացել է վաստակավոր օդաչու Ալեքսանդր Բալտայանը
Հունիսի 21–ին կյանքից հեռացել է Ալեքսանդր Բալտայանը Հուղարկավորությունը տեղի կունենա ս․թ․ հունիսի 23–ին՝ ժամը 18։00–ին, Լյուար սգո սրահում։
Ալեքսանդր Միսակի Բալտայանը ծնվել է 1950թ․ հունվարի 8–ին։ 1970 թվականից աշխատել է քաղ․ ավիացիայում՝ որպես օդաչու։ Եղել է քաղ. ավիացիայի վարչության պետի տեղակալ, օդանավի հրամանատար։
Իրականացրել է բոլոր կառավարական չվերթները։ Ա․ Բալտայանը եղել է նախագահական թիվ 1 ինքնաթիռի հրամանատար, ինչպես նաև Կ․ Դեմիրճյանի, Լ․ Տեր–Պետրոսյանի, Ռ․ Քոչարյանի և Ս․ Սարգսյանի ինքնաթիռների հրամանատար։
Արժանացել է Մեսրոպ Մաշտոցի շքանշանի, Վաստակավոր օդաչու կոչման և մի շարք այլ գովասանագրերի։