1462 դիտում
11:50 05-06-2021
Հանրայինի եւ ԱԺԻ նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը ծայրահեղ անարդարացի է․ ՔՈ
Հանրային Հեռուստատեսության և ԱԺԻ (NDI) նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը կազմակերպվել է ծայրահեղ անարդարացի սկզբունքով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՔՈ կուսակցության նախընտրական շտաբը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ըստ էության, հրապարակային քաղաքական պատվեր է իջեցվել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է բանավիճի նախորդ ղեկավարների հետ և կազմակերպիչները գտել են միակ սկզբունքը, որի համաձայն դա հնարավոր կլիներ կազմակերպել՝ քողարկելով ակնհայտ քաղաքական շարժառիթները։
Նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճը անց է կացվելու երկու խմբով՝ յուրաքանչյուրում 13 մասնակից։ Խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով՝ առաջին խմբում մասնակցելու են առավել վաղ պետական գրանցում ստացած կուսակցությունները, իսկ երկրորդ խմբում՝ առավել ուշ գրանցված կուսակցությունները։
Ընդ որում, հասկանալով, որ այս սկզբունքով մեկ ամիս առաջ գրանցված դաշինքները կհայտնվեին երկրորդ խմբում՝ ավելացրել են երկրորդ սկզբունքը, ըստ որի հաշվի է առվում ոչ թե դաշինքի, այլ դրա կազմում ընդգրկված կուսակցություններից առավել հնի գրանցման ամսաթիվը՝ ակնհայտորեն լուծելով Նիկոլ Փաշինյանի համար ցանկալի երկու մրցակիցների ներգրավման հարցը։ Այսինքն՝ ընտրվել է մի սկզբունք, որով հնարավոր կլիներ Նիկոլ Փաշինյանին համեմատության մեջ դնել նախորդ կառավարությունների հետ՝ հնարավորություն տալով կրկին անցկացնել սև ու սպիտակի բաժանարարը։ Մյուս կողմից ընտրությունների մասնակցող 13 կուսակցություններ զրկվել են երկրի այս վիճակի համար պատասխանատու չորս կառավարությունների առաջին դեմքերից որևէ մեկի հետ բանավիճելու հնարավորությունից։
Կազմակերպիչները հաստատապես գիտեն, որ առաջին համարների բանավեճը իր որակական կողմով էական ազդեցություն է ունենալու ընտրությունների արդյունքի վրա և այդուհանդերձ՝ այն կազմակերպել են խիստ անարդար ձևաչափով։ Սա կոպտորեն խախտում է անաչառության, մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքները։
Կա՛մ նախընտրական բանավեճը կկազմակերպվի նոր՝ արդարացի սկզբունքով, կա՛մ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն իմաստ չի տեսնում մասնակցելու այդպիսի ձևաչափի բանավեճի։ Այս ձևաչափը վիրավորական է մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար, և մենք կոչ ենք անում մյուս ուժերին ևս չմասնակցել ձևական ժողովրդավարության այդ թատրոնին։

Նմանատիպ նյութեր
1781 դիտում
11:46 08-06-2021
Հանրայինի նախաձեռնած բանավեճի մասնակիցների ընտրությունը անարդար է կատարվել. 9 քաղաքական ուժերի հայտարարությունը
8854 դիտում
13:54 23-10-2017
Նեյմար. Ինձ հետ անարդարացի վարվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9897 դիտում
20:26 08-01-2018
Ֆրանկ Ռիբերի. 2013-ին «Ոսկե գնդակը» անարդարացի տվեցին Ռոնալդուին
Այս բաժնից
406 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
427 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները