211652_close_icon
views-count1810 դիտում article-date 16:49 11-12-2018

Յոհաննես Հանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Յոհաննես Հանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում` ի շահ Հայաստանի քաղաքացիների: Հիմա կառավարության արագ ձևավորումը որոշիչ նշանակություն կունենա հետագա բարեփոխումների դրական իմպուլսը պահպանելու համար»,- գրել է Հանը:

Նմանատիպ նյութեր