211652_close_icon
views-count2484 դիտում article-date 12:31 22-06-2021

Երևանի ավագանու անդամ Գեւորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակից Մառլենա Ստեփանյանին

Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Մառլենա Ստեփանյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի  31-րդ հոդվածի 5-րդ մասով՝ տեղեկացնում եմ, որ համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 31-ի համար 33 արձանագրության,  Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցության դաշինքի ընտրական ցուցակից ընտրված  և լիազորությունները վաղաժամկետ  դադարեցրած ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը« կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի  հերթական հաջորդ թեկնածու  Մառլենա Ստեփանյանին»,- շեշտեց Մարությանը:

Նմանատիպ նյութեր