2907 դիտում
18:43 26-08-2020
ԿԸՀ-ն Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը տրամադրեց Ստեփան Ստեփանյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի պատգամավորական մանդատից հրաժարված Մանե Թանդիլյանի մանդատը տրամադրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 ընտրատարածքից առավելագույն ձայներ հավաքած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին: «[url=https://armenpress.am/arm/news/1025958.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին արձանագրությունը կազմվեց ԿԸՀ օգոստոսի 26-ի նիստի ընթացքում:
«Պատգամավորական մանդատից հրաժարված Մանե Թանդիլյանի մանդատը տրվում է ԼՀԿ թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Սամվելի Ստեփանյանին»,- ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1988 թ. մայիսի 30–ին: 1995-2005 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ա. Մարգարյանի անվան N 29 միջնակարգ դպրոցը: 2005-2010 թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը, որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ: 2012-2016 թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ: Ունի 12 տպագրված գիտական աշխատանք տեղական և միջազգային գիտական ամսագրերում: 2011թ.-ից առ այսօր դասավանդում է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում: 2014-2016 թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական քոլեջում։ 2011-2018 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ում զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դրել պատգամավորական լիազորությունները: «Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,- նշել է Թանդիլյանը:
Նմանատիպ նյութեր
4207 դիտում
13:17 14-08-2020
Մանե Թանդիլյանի փոխարեն մանդատ կստանա Ստեփան Ստեփանյանը
1823 դիտում
15:32 30-01-2019
ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց «Իմ քայլը» դաշինքից Վարդան Աթաբեկյանին
4963 դիտում
17:14 09-10-2018
Ֆելիքս Ցոլակյանի պատգամավորական մանդատը տրվել է Մարտուն Գրիգորյանին. ԿԸՀ
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4621 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1057 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային