211652_close_icon
views-count2930 դիտում article-date 12:48 16-08-2022

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը։

Այդ առնչությամբ նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվ իսկապես կա մի սահման, երբ անհնար ա դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի) համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում ՝ մինիմումը տանում ա դեպի «փալաս» դառնալուն առաջինը ինքդ քո առջեւ:

Ցավոք, էս շրջանակում գործունեություն ծավալելը դառնում ա երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացեիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական հուշարձաններ են եղեռնի ենթարկվում: Հետեւաբար, եւ ոչ մի հուշարձան ապահովգրված չէ խոշտանգումներից:

Չեմ կրկնվի նշելով մանրամասներ:

Բայց ինձ վերականգնվել ա պետք այսքան ժամանակվա լռությունից ու գործել երկակի ստանդարտներից հեռու»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Կարինե Բաղդասարյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դեպքի մասին. «Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց բան չէր լինի»։ Այս գրառումը քննադատությունների էր արժանացել։ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր